ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակում Ձեր անձնական տվյալները մշակվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Անձնական տվյալների մշակման, պահպանման և արխիվացման գործընթացներն իրականացվում են ՀՀ օրենսդրական ակտերի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության «Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակման» ուղեցույցին համապատասխան:
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (այսուհետ՝ Հարթակ) միջոցով դիմում, բողոք, հարցում կամ այլ գրություն ուղարկելու դեպքում հարթակը վարող լիազոր մարմինը ստանում է տվյալներ, որոնք ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204-Ն որոշմամբ սահմանված Հավելված 1-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման» կարգի 6-րդ կետի հիման վրա հանդիսանում են հարցում, բողոք, դիմում կամ այլ գրություն ներկայացնելու օրինակելի ձևի պահանջ։ Այսպես, հարցում, բողոք, դիմում կամ այլ գրություն (այսուհետ՝ նամակ) ներկայացնելու դեպքում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կողմից ստացվող տվյալները ներառում են
- դիմողի անունը և ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` անվանումը, գտնվելու վայրը)
- բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը (հասցեն)
- քաղաքացիությունը
- հեռախոսահամարը
- էլեկտրոնային փոստի հասցեն
- hարթակի սպասարկման որակի բարելավում
- տեղեկատվական նպատակներով ներքին տվյալների բազայի ձևավորում
- հասկանալու՝ ինչպես են օգտատերերը որպես խումբ օգտվում Հարթակից
- hարթակի արդյունավետության գնահատում վիճակագրական վերլուծությունների միջոցով
- հնարավոր խնդիրների բացահայտում և լուծում
- hարթակին առնչվող տեղեկատվության իրազեկման կազմակերպում